ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Արքայաձոր ռեստորանային համալիրը հոգ է տանում, որպեսզի ձեր տոնակատարության ժամանակ անթերի լինի ցանկացած մանրուք: Այդ նպատակով մենք մշակել և սիրով տրամադրում ենք ծառայությունների լայն տեսականի:

Wedding hall of Arqayadzor restaurant in Yerevan Arqyadzor outdoor restaurant in yerevan outdoor of Arqayadzor restaurant in yerevan restaurant in yerevan

Շոու ծրագիր

Մշտապես հնչող կենդանի երաժշտությունն ու սիրված երգերը՝ «Արքայաձոր» համույթի կատարմամբ, կլրացնեն ձեր ժամանցը մեր ռեստորանային համալիրում: Ինչպես նաև տոների և հատուկ առիթների ժամանակ ձեր օրը կզարդարեն գեղեցիկ պարային բեմադրությունները:
Երաժիշտներ

Արքայաձոր ռեստորանային համալիրը միշտ սիրով ընդառաջում է իր այցելուների ցանկություններին, և անհրաժեշտության դեպքում մեր մշտական գործընկերներից բացի կարող ենք հրավիրել նաև այլ երաժիշտների: Մենք ստեղծում ենք ձեր նախընտրած մթնոլորտը:
Թամադա

Հայկական ավանդական արարողություների ժամանակ շատ կարևոր է թամադայի առկայությունը, ով, բացի բաժակաճառերից, իր վրա է վերցնում նաև հանդիսավարի կարևոր պարտականությունը: Մենք համագործակցում ենք այս ոլորտի պրոֆեսիոնալների հետ և հոգ ենք տանում, որպեսի ձեր տոնակատարությունն անցնի ամենաբարձր մակարդակում:

Սրահի ձևավորում, Հրավառություն

Ինքնատիպ դիզայն վառ անհատականությամբ անձանց համար: Մենք կարող ենք ապահովել սրահների անհատական, թեմատիկ ձևավորում՝ համապատասխան ձեր իրադարձությանը:
Ծանր ծուխ, ձայնալուսային էֆեկտներ

Պարգևեք հաճելի պահեր ձեզ և ձեր հյուրերին: Բարձրօրակ ծանր ծուխ՝ ամենահիշարժան րոպեներն էլ ավելի տպավորիչ դարձնելու համար: Բարձրակարգ ձայնային և լուսային էֆեկտներով հագեցած մեր սրահները կապահովեն վառ գույներ, տպավորությունների և հույզերի բազմազանություն:
Կանֆետի

Հանդիսությունների ամենակարևոր բաղադրիչներից է կանֆետի հրավառությունը, որը հավասարապես զվարճացնում և բարձր տրամադրություն է ստեղծում թե´ փոքրերի, և թե´ մեծերի համար:
Փուչիկներ, Փուչիկների ձևավորում

Փուչիկների հրավառություն, փուչիկներով ինքնատիպ ձևավորում: Կարևոր են բոլոր մանրուքները:
Ֆուրշետ

Գեղեցիկ, ունիկալ ձևավորմամբ ֆուրշետ հյուրասիրություն՝ տարբեր առիթների համար:
Հրավառություն

Եվ իհարկե Ձեր տոնի ամենահիշարժան պահը հրավառությունն է: Մեր մասնագետները կապահովեն այնպիսի շքեղ հրավառություն, որը կհամապատասխանի ձեր բարձր տրամադրութանը: