ՍՐԱՀՆԵՐ

Բազմաթիվ և բազմաֆունկցիոնալ Սրահներ  բոլոր տիպի առիթների համար

ՇՔԱՍՐԱՀ

Դասական հարդարանքով Շքասրահը կարող է հյուրընկալել միաժամանակ մինչև 360 հոգու: Այն հարմար է բոլոր տիպի միջոցառումների համար` ամենօրյա ժամանցից մինչև մեծ հանդիսություններ, տոնակատարություններ: Այս սրահը կապահովի այն ամենն, ինչ անհրաժեշտ է ձեր հարսանեկան արարողության առանձնահատկություններն ընդգծելու, և կյանքի ամենակարևոր օրերից մեկն անմոռանալի դարձնելու համար:

BANQUET HALL yerevan restaurant arqayadzor BANQUET HALL yerevan restaurant arqayadzor BANQUET HALL yerevan restaurant arqayadzor

ՓՈՔՐ ՍՐԱՀ

Եթե դուք նախընտրում եք նշել Ձեր կյանքի կարևոր իրադարձությունները միայն հարազատների կամ ընկերների շրջապատում, ապա մեր Փոքր սրահը հենց Ձեզ համար է: Մինչև 100 հոգու համար նախատեսված այս դահլիճում կարող եք հյուրընկալել Ձեր բոլոր հրավիրյալներին և վայելել այն բոլոր ծառայությունները, որոնք Արքայաձոր ռեստորանային համալիրը սիրով տրամադրում է իր այցելուներին:

The small banquet hall of Arqayadzor Restaurant in Yereva The small banquet hall of Arqayadzor Restaurant in Yereva The small banquet hall of Arqayadzor Restaurant in Yereva

ՄԱՌԱՆ

Մինչև 60 անձի համար նախատեսված Մառան: Այն Արքայաձոր Ռեստորանային համալիրի ամենասիրված վայրերից մեկն է: Հայկական խոհանոցի հրաշալիքներն, է՛լ ավելի ախորժաբեր են դառնում, համապատասխան միջավայրում: Ավանդական հայկական մառանների ոճով կահավորանքը, բուխարին, փայտաշեն և զարդանախշ դեկորացիաները հայկական օջախի ջերմություն կհաղորդեն բոլոր նրանց, ովքեր բարձր են գնահատում ազգային արժեքները:

ԱՌԱՆՁՆԱՍԵՆՅԱԿՆԵՐ

Գործնական կամ նեղ ընկերական հանդիպումների համար առաջարկում ենք ընտրել մեր առանձնասենյակներից որևէ մեկը։ Առանձնասենյակները հարմարեցված են մինչև 20 հոգանոց հավաքույթների համար: Սրահներ, որոնք  հագեցած են բոլոր հարմարություններով հնարավորություն են ընձեռնում արքայավայել ժամանցի համար:

Private rooms

VIP ՍՐԱՀ

Առավել խստապահանջ հաճախորդների կարող ենք առաջարկել անգլիական ոճով կահավորված նրբաճաշակ VIP սրահը: Կյանքում կան պահեր, որոնք շատ կարևոր են և հատուկ վերաբերմունքի են արժանի: Մենք գնահատում ենք ձեր կյանքի բոլոր թանկագին պահերը և հոգ տանում, որպեսզի դրանք իսկապես անթերի լինեն: Մինչև 50 անձ հյուրընկալող այս սրահը հրաշալի լուծում է նաև աշխատանքային հանդիպումների համար: