Ռեստորանային համալիր Երևանում Արքայաձոր

Արքայաձոր ռեստորանային համալիրը Երևան քաղաքի ամենակոլորիտային և ինքնատիպ վայրերից մեկն է: 10 տարվա գործունեության ընթացքում մենք ձգտել ենք միշտ բարձր պահել ի սկզբանե ընտրված չափանիշը` ապահովելով արքայավայել ժամանց մեր բոլոր այցելուների համար: Արքայաձոր ռեստորանային համալիրի խոհանոցը հայտնի է ոչ միայն բարձրակարգ և բազմազան սնունդով, այլև նրբաճաշակ ձևավորմամբ` ապահովելով համեղի և հաճելիի ինքնատիպ համադրություն: Մենք միշտ առաջնորդվում ենք անգամ մանրուքների մեջ գեղեցիկը փնտրելու սկզբունքով և ձգտում առավելագույնին` գոհացնելով ամենատարբեր ճաշակների և նախասիրությունների հաճախորդների պահանջները:

Բազմաթիվ և բազմաֆունկցիոնալ սրահները և բոլոր տիպի առիթների համար հատուկ հարմարեցված կահավորանքը հենց դրա վառ ապացույցն են: Առանձնասենյակներ, փոքր և միջին քանակությամբ անձանց համար նախատեսված սրահներ, մեծ միջոցառումների ընդարձակ սրահ, պատշգամբ և տաղավարներգողտրիկ միջավայրը նախընտրողների համար, մառան` ի ուրախություն ազգային խոհանոցի սիրահարների և սա դեռ ամենը չէ:

Բացօթյա ամառային դահլիճում մեր հյուրերը կարող են զգալ իրենց բնության հրաշագեղ անկյուններից մեկում, ինչպես նաև վայելել ջրվեժի զովացուցիչ ընկերակցությունն ու հանգստացնող ձայնը: Մանկական խաղահրապարակը ձեր հարմարավետության և մեր հոգատարության ևս մեկ գրավական է, քանի որ այստեղ ամեն ինչ նախատեսված է մեր փոքրիկ հյուրերի անվտանգ և ուրախ ժամանցը ապահովելու համար:

Ողջ ռեստորանային համալիրի տարածքում գործում է Wi-Fi: Իսկ կենդանի երաժշտությունն ու պատրաստակամ աշխատակիցներն անմոռանալի կդարձնեն ձեր ընտանեկան խնջույքներն ու տարաբնույթ միջոցառումները: Մենք մշտապես հոգ ենք տանում, որպեսզի ամենահետաքրքիր և շքեղ նորույթները առաջինը փորձարկեն հենց մեր հաճախորդները, քանի որ ջերմ և արքայական մթնոլորտը մեր այցեքարտն ու մեր ոճն է: Սիրով սպասում ենք…