ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

Արքայաձոր ռեստորանային համալիրը կատարյալ վայր է տարբեր տիպի առիթները համապատասխան մթնոլորտում անցկացնելու համար: Ծնունդներ, հարսանեկան և մկրտության տոնակատարություններ, գործնական հանդիպումներ, մանկական միջոցառումներ, բանկետներ, ընդունելություններ, շնորհանդեսներ կամ պարզապես առօրյա երեկույթներ: Տարբեր հարմարություններով, կահավորանքով և տարբեր չափերի մեր բազմաթիվ սրահներում Դուք կարող եք գտնել հենց ձեր տոնին համապատասխան վայր: Եթե ունեք հատուկ նախասիրություններ, մեր ռեստորանային համալիրը սիրով պատրաստ է ընդառաջելու ձեր և ձեր յուրահատուկ իրադարձության պահանջներին: Մեր նպատակն է դարձնել ձեր ամեն մի օրը ինքնատիպ և անմոռանալի: