halls
Շքասրահ

Դասական հարդարանքով Շքասրահը կարող է հյուրընկալել միաժամանակ մինչև 400 հոգու: Այն հարմար է բոլոր տիպի միջոցառումների համար` ամենօրյա ժամանցից մինչև մեծ հանդիսություններ, տոնակատարություններ: Այս սրահը կապահովի այն ամենն, ինչ անհրաժեշտ է ձեր հարսանեկան արարողության առանձնահատկություններն ընդգծելու, և կյանքի ամենակարևոր օրերից մեկն անմոռանալի դարձնելու համար:

ՄԱՌԱՆ

Մինչև 60 անձի համար նախատեսված Մառան: Այն Արքայաձոր Ռեստորանային համալիրի ամենասիրված վայրերից մեկն է: Հայկական խոհանոցի հրաշալիքներն, է՛լ ավելի ախորժաբեր են դառնում, համապատասխան միջավայրում: Ավանդական հայկական մառանների ոճով կահավորանքը, բուխարին, փայտաշեն և զարդանախշ դեկորացիաները հայկական օջախի ջերմություն կհաղորդեն բոլոր նրանց, ովքեր բարձր են գնահատում ազգային արժեքները:

maran
small_halls
ՓՈՔՐ ՍՐԱՀ

Եթե դուք նախընտրում եք նշել Ձեր կյանքի կարևոր իրադարձությունները միայն հարազատների կամ ընկերների շրջապատում, ապա մեր Փոքր սրահը հենց Ձեզ համար է: Մինչև 100 հոգու համար նախատեսված այս դահլիճում կարող եք հյուրընկալել Ձեր բոլոր հրավիրյալներին և վայելել այն բոլոր ծառայությունները, որոնք Արքայաձոր ռեստորանային համալիրը սիրով տրամադրում է իր այցելուներին:

ԱՌԱՆՁՆԱՍԵՆՅԱԿՆԵՐ

Գործնական կամ նեղ ընկերական հանդիպումների համար առաջարկում ենք ընտրել մեր առանձնասենյակներից որևէ մեկը։ Առանձնասենյակները հարմարեցված են մինչև 20 հոգանոց հավաքույթների համար: Բոլոր հարմարություններով հագեցած այս սրահներում Դուք և ձեր հյուրերը կարող եք զգալ Ձեզ ինչպես Ձեր տանը:

cupe
small_halls
VIP սրահ

Առավել խստապահանջ հաճախորդների կարող ենք առաջարկել անգլիական ոճով կահավորված նրբաճաշակ VIP սրահը: Կյանքում կան պահեր, որոնք շատ կարևոր են և հատուկ վերաբերմունքի են արժանի: Մենք գնահատում ենք ձեր կյանքի բոլոր թանկագին պահերը և հոգ տանում, որպեսզի դրանք իսկապես անթերի լինեն: Մինչև 50 անձ հյուրընկալող այս սրահը հրաշալի լուծում է նաև աշխատանքային հանդիպումների համար:

bacotya_halls
ԲԱՑՕԹՅԱ ՍՐԱՀ

Բացօթյա սրահը հրաշալի «փախուստ է» ամառվա տապից և փոշուց: Շքեղ ջրվեժի և գեղեցիկ լանդշաֆտի ընկերակցությամբ ամառային հանգիստը կդառնա լիարժեք և թարմություն կհաղորդի ձեզ: Ինչպես նաև ամառային ժամանցի համար առաջարկում ենք մինչև 40 անձի համար նախատեսված զով և հարմարավետ պատշգամբ կամ մինչև 100 հոգու համար նախատեսված տաղավար: Փոքր տաղավարներում կարող եք անցկացնել մինչև 15 հոգանոց մտերմիկ հանդիպումներ: