Փետրվարի 13-ին Տյառնընդառաջն է

Արքայաձորը սիրով հրավիրում է ձեզ ս.թ. փետրվարի 13-ին մասնակցելու Տյառնընդառաջի առթիվ կազմակերպվող միջոցառմանը: Մեզ մոտ դուք հնարավորություն կունենաք վայելելու շքեղ շոու-ծրագիր, համտեսելու մեր խոհարարների պատրաստած ախորժաբեր ու բազմատեսակ ուտեստները: Ջերմությամբ սպասում ենք բոլորին: 

arq

Օրվա խորհուրդը.

Տյառնընդառաջը Հայոց եկեղեցու տոներից է և նշվում է փետրվարի 13-ին` Քրիստոսի աստվածահայտնությունից (հունվարի 6) քառասուն օր հետո։ Տյառնընդառաջ նշանակում է «ելնել Տիրոջն ընդառաջ», տարածված է նաև Տերընդեզ, Տըրընդեզ, Տըրընտես, որոնք ծագել են «Տերն ընդ ձեզ» անվանումից։ Եկեղեցուց վերցրած կրակով եկեղեցիների բակերում վառվում են խարույկնեվ իբրև Քրիստոսի լույսի խորհրդանիշ։

Վերադառնալ