Կանանց տոնը` ԱՐՔԱՅԱՁՈՐՈՒՄ

   Մարտի 8-ը` Կանանց միջազգային օրը, մեծ շուքով նշվելու է Արքայաձոր ռեստորանային համալիրում: Մեզ մոտ հնարավորություն կունենաք անցկացնել փայլուն երեկո` հրաշալի շոու-ծրագրով ու համադամ ուտեստներով համեմված: Ռեստորանային համալիրը պատրաստել է հրաշալի անակնկալներ հատկապես գեղեցիկ սեռի ներակայացուցիչների համար:

     Կանանց ու աղջիկներին նվիրված այս օրը տարվա ամենասիրված տոներից է և հարկ է այն նշել մեծ ոգևորությամբ ու ջերմեռանդությամբ: Ուստի Արքայաձորը ոչ-աշխատանքային երեքշաբթի օրը սպասում է յուրաքանչյուրին` տոնը իրական հրաշքի վերածելու պատրաստակամությամբ:

Օրվա խորհուրդը

1977թ. Միավորված ազգերի կազմակերպությունը Մարտի 8-ը հռչակեց կանանց միջազգային տոն: ՀՀ-ի անկախության հռչակումից հետո` 1996թ. մարտի 8-ը հանվեց երկրի պետական տոնացույցից: Փոխարենը ապրիլի 7-ը հռչակվեց Մայրության ու գեղեցկության օր: Այնուհետև`2001թ. ընդունվեց տոների և հիշատակի օրերի մասին նոր օրենք, որով մարտի 8-ը կրկին վերականգնվեց պետական տոնացույցում: Մարտի 8-ից ապրիլի 7-ը մեզանում ոչ պաշտոնապես համարվում է կանանց միամսյակ:

Վերադառնալ