ԱՐՔԱՅԱՁՈՐԻ ԱՄԱՌԱՅԻՆ ՍՐԱՀԸ ԲԱՑՎԵԼ Է 

   Արքայաձոր ռեստորանային համալիրի ամառային բացօթյա սրահն արդեն բացվել է: Տոնական արարողությունը տեղի ունեցավ հունիսի 1-ին` երեխաների պաշտպանության միջազգային օրը: Ամառային սրահի բացումն ուղեկցվեց երեխաների համար պատրաստված անակնկալներով` նրանց կողմից սիրված մուլտհերոսների մասնակցությամբ: Երեկոյան տոնական մթնոլորտն ամբողջացավ կազմակերպված շքեղ շոու ծրագրով, որին մասնակցեցին Արսեն Գրիգորյանը, Կամո Սեյրանյանը, Լիանան, Ռուզան Ավետիքյանը, Արմեն Դավթյանն ու այլ սիրված աստղեր:

   Արքայաձորն այսուհետ հրավիրում է բոլորին վայելելու զով երեկոն իր ամառային սրահում` շքեղ համերգային համարների, բազմաթիվ անակնկալների ու իսկապես հաճելի հանգստյան հնարավորությունների հետ միասին:

Հունիսմեկյան մի քանի դրվագ ստորև: Տես նաև այստեղ:

5

12

8

13

Վերադառնալ